HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք

Քննչական կոմիտեն բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Այս մասին հայտնում է ՔԿ լրատվական ծառայությունը:

Ըստ տարածված հաղորդագրության` նախնական տվյալներով՝ 2017 թվականի նոյեմբերի 16-ին 1969թ. ծնված բնակիչը Երևանում գործող առևտրի կենտրոններից մեկի մոտ ապօրինի կերպով՝ գումարի դիմաց, ձեռք է բերել «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, թմրամիջոցը իրացնողի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1966թ.:
Իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ նույն անձանց մասնակցությամբ կատարված հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ ևս։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1969թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): 1966թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր