
Հրայր Թովմասյանի մանդատը տրվեց Տաճատ Վարդապետյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր գումարված նիստում որոշվել է լիազորությունները դադադրեցրած պատգամավոր Հրայր Թովմասյանի մանդատը հանձնել Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին:
Հիշեցնենք, որ այսօր 64 կողմ, 27 դեմ ձայներով Աժ պատգամավոր Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել