
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 50-60 մետր: Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել