HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ

Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան:

Դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին:

Նշենք, որ այսօր առավոտյան 5։40 ֆեյսբուքյան օգտատեր Հրաչ Հակոբյանն իր էջում տեսանյութ էր տեղադրել որտեղ երևում էր, թե ինչպես է այրվում գետնանցումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter