HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահականում հյուրընկալել են բազմազավակ ընտանիքներին

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում հյուրընկալել են մայրաքաղաքում բնակվող ավելի քան երեք տասնյակ բազմազավակ ընտանիքի:

Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նրանց: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ որևէ խնդիր անլուծելի չէ, եթե ընտանիքում կա փոխադարձ սեր և հարգանք: «Այս երեխաները մեր անկախության սերունդն են: Մենք վերջերս մեծ շուքով տոնեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը: Ես որևէ կասկած չունեմ, ավելին՝ համոզված եմ, որ մենք այս երեխաներին ենք հանձնելու ավելի բարեկեցիկ երկիր, ավելի ամուր պետություն, որովհետև յուրաքանչյուր սերունդ պետք է իր պարտականությունը կատարի, իր խնդիրը լուծի, որպեսզի հաջորդ սերունդների աշխատանքն արդեն կառուցված հիմքի վրա լինի, որովհետև առանց ամուր հիմքի ոչ մի լուրջ բան չի կարելի կառուցել: Ես վստահ եմ, որ անցնելու է 15-20 տարի, և այս դահլիճում հավաքված շատ-շատերը լինելու են պետական բարձր ծառայողներ, պաշտոնյաներ, զորահրամանատարներ, դիվանագետներ, ուսուցիչներ, բժիշկներ, իրենց արհեստին շատ լավ տիրապետող մարդիկ, ովքեր կկարողանան իրենց շրջապատին հույս, հավատ հաղորդել, իրենց շրջապատում բարություն սերմանել, որովհետև բարությամբ և համերաշխությամբ կարելի է լուծել բոլոր խնդիրները»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահի նստավայրում հյուրընկալված 31 բազմազավակ ընտանիքներն այսօր նախագահ Սերժ Սարգսյանից և տիկին Ռիտա Սարգսյանից կստանան նաև ամանորյա նվերներով լի զամբյուղներ ու համակարգիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter