
Դավիթ Հարությունյանը՝ անհայտ նվիրատուի մասին․ «Սեփական աշխատակիցներին նվեր տալու կոռուպցիոն ռիսկը որտե՞ղ է»
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կոռուպցիոն ռսիկ չի համարում այն, որ Ամանորի նախաշեմին ԱՆ-ի աշխատակիցներն ավելի քան 2,5 միլիոն դրամի երշիկ ու օղի են նվեր ստացել անհատ անձանցից։ Հիշեցնենք, որ ըստ «Հետք»-ի հրապարակման՝ նախարարությունը պարզաբանել էր, որ նվերների համար պետական բյուջեից գումար չի ծախսվել, սակայն թե ով է նվիրատուն, այդպես էլ չեն հայտնել։
«Սեփական աշխատակիցներին նվեր տալու կոռուպցիոն ռիսկը որտե՞ղ է»,- «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ արձագանքեց Դավիթ Հարությունյանը։
Մեր դիտարկմանը, որ այդպես էլ հայտնի չէ, թե ումից է հանրային աշխատողը նվեր ստացել, Հարությունյանն արձագանքեց․
«Նվերը տվել եմ ես, այսինքն՝ հանձնել եմ ես, իսկ այն եղել է անհատ անձանցից, և այստեղ որևէ կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում»։ Ստացվում է՝ նորմա՞լ է, որ նախարարության աշխատակիցները կարող են ավելի քան 2 միլիոնի նվեր ստանալ անհայտ անձանցից, Հարությունյանն արձագանքեց․
«Քանի՞ հոգի են, հաշվե՞լ եք, հենց որ հաշվեք՝ կտեսնեք, որ խոսքը վերաբերում է աննշան մի նվերի, որն ուշադրություն է արտահայտում աշխատակիցների նկատմամբ»։
Հարությունյանը հրաժարվեց հարցին պատասխանելուց , թե ովքեր են անհատ անձինք, որոնք էլ «ուշադրություն են դրսևորել» ԱՆ աշխատակիցների նկատմամբ։
![]() |
Կարդացեք նաև՝ Երշիկ և օղի արդարադատության նախարարությանը՝ «անհայտ» նվիրատուներից |
Մեկնաբանել