HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական կառույցները և ՀԷՑ-ը՝ ընդդեմ մարդու և սպառողների իրավունքի

Աշտարակի բնակիչ Նարեկ Բոցինյանի բնակարանը հոսանքազրկվել է եւ նա պայքարի է դուրս եկել «հէցականների» դեմ։ Ներկայացնում ենք նրա նամակը` ուղղված խմբագրությանը։ Նամակին կից Նարեկն ուղարկել է նաև ՀԷՑ-ին և տարբեր պետական մարմիններին հղած դիմումները։

«Խնդրում եմ աջակցել իմ խնդրի լուսաբանման և հանրաինացման գործում:

Ես Նարեկն եմ, Աշտարակ քաղաքից: Մոտ մեկ ամիս է, ինչ իմ և ընտանիքիս իրավունքները ոտնահարվում են ՀԷՑ-ի կողմից, և պետական լիազոր մարմիները չեն պաշտպանում մեր օրինական շահերը:

Դեպքերը ներկայացնում եմ ըստ ժամանակային հերթականության:

(Երկար է, բայց խնդրում եմ կարդալ ամբողջովին)։

Պետական կառույցները և ՀԷՑ-ը ընդդեմ մարդու և սպառողների իրավունքի։

Արդեն մոտ 1 ամիս է, ինչ պայքարի մեջ եմ Հայաստանի էլեկտրական ցանցերի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։

Փետրվարի 12-ին մեր տան էլեկտրամատակարարումը ապօրինի դադարեցվել էր մեզ սպասարկող ենթակայանի սեփականատիրոջ կողմից։ Այդ մասին գրավոր և բանավոր տեղեկացրել եմ ՀԷՑ-ի տնօրենին և ՀԾԿՀ-ի նախագահին։

Պահանջելով մեր էլեկտրամատակարարումը՝ անհապաղ վերականգնել և մեզ այլ ենթակայանից (որը կպատկանի ՀԷՑ-ին) տրամադրել էներգիա։

Մեր էլեկտրամատակարարումը վերականգվեց միայն փետրվարի 17-ին այնել հետագա անջատումների ռիսկով և սպառնալիքով։

Առանց իրավական հիմքի պահանջում էին, մեր հաշվիչը տեղափոխել ենթակայանի մոտ։

Այս մասին դժգոհությունս կրկին հայտնեցի ՀԾԿՀ-ին և պահանջեցի ոչ թե կենտրոնանալ ինձ ինչպես այդ ենթակայանից հոսանք տալ և փորձել հարմար լուծումներ առաջարկել նաև ենթակայանի սեփականատիրոջը, այլ արագացնել մեզ նոր սնուցման կետից հոսանք տալու աշխատանքները։

Փետրվարի 21-ին մեզ մոտ այցելել են հանրային ծառայությունները կարգավորող հանձանժողովի, ՀԷՑ-ի գլախամասային և Աշտարակի մասնաճյուղի ներկայացուցիչներ։ Խնդրին նորից տեղում տեղեկացել են և մեզ հանրային ծառայությունները կարգավորող հանձանժողովի  ներկայացուցչի կողմից տեղեկացվել է, որ նոր սնուցման կետից միացնելու համար այս պահին պետք է ՀԷՑ-ը հաշվարկներ և չափումներ անի, իսկ հիմա պետք է, որ մեր էլ. հաշվիչը տարվի լաբարատոր ստուգման, քանի որ ստուգաչափման ժամկետը 8 տարի է և վաղուց լրացել է։

Հաջորրդ օրը, էլեկտրաէներգիայի մասին կարգավորող ոչ մի իրավական փաստաթղթերում չգտնվելով ստուգաչափման մասին իրավական հիմք, զանգահարել ենք և տեղեկացրել, որ չենք պատրաստվում հաշվիչը տրամադրել լաբարատոր ստուգման, քանի որ ձեր ներկայացրած պահանջը հիմնավոր չէ, եթե սխալվում ենք, խնդրում ենք մեզ բանավոր տրամադրել հղում որով հստակ սահմանվում է այդ պահանջը։ Մեզ չի տրամադրվել իրավականության մասին որևէ հղում և մենք տեղեկացրել  ենք, որ այդ պահանջը թող մեզ գրավոր ներկայացնեն։

Փետրվարի 22-ին Աշտարակի էլ.ցանցի պետից ստացել ենք գրություն առ այն, որ մեր առանձնատան էլ.հաշվիչի և տրանսֆորմատորների ստուգաչափման ժամկետը լրացել է, խնդրում ենք նշել՝ որ օրն է հարմար, որպեսզի մեր աշխատակիցները ապամոնտաժեն և տանեն ստուգման։ Այդ գրության մեջ ևս բացակայել է, թե իրավական որ կետով են առաջնորդվում։ 

Նույն օրը տեղեկատվության հարցմամբ ես պատասխանել եմ, որպեսզի մեզ տրամադրեն հետևյալ տեղեկությունները՝

1. Ի պատասխան 21.02.2018 թ. N. Մ-Բ 02/56 Ձեր գրության խնդրում եմ տեղեկացնել սպառողի էլ. հաշվիչի և հոսանքի տրանսֆորմատորների ստուգաչման ժամկետները իրավական ո՞ր ակտով է սահմանվում։ Աշտարակ քաղաքում սեփականության իրավունքով ինձ 2 առանձնատուն է պատկանում, խնդրում եմ հստակ նշել կոնկրետ ո՞ր առանձնատան էլ. հաշվիչի մասին է խոսքը։

2. Էլեկտրաէներգիայի արտապլանային անջատումը, որի պատճառ չի հանդիսանում վարձավճարների մուծման ուշացումը կամ վթարները, որքա՞ն ժամանակահատվածում պետք է մատակարարողը վերականգնի։Խնդրում եմ նշել այդ գործողությունը կարգավորող իրավական ակտի հոդվածը։

3. Արդյո՞ք դուք տեղեկացված եք եղել, որ 2018թ. Փետրվարի 12-17-ը ինձ սեփականության իրավունքով պատկանող  Աշտարակի քաղաքի ***** առանձնատան էլեկտրամատակարարումը դադարեցվել է։ Եթե այո, ապա Ձեր կողմից ինչ քայլեր է իրականացվել էլեկտրամատակարարումը անհապաղ վերականգնելու համար։

4. 2004 թվականից մինչ օրս Աշտարակ քաղաքում որքա՞ն էլ.հաշվիչներ են ենթարկվել ստուգաչափման ըստ սահմանված ժամկետների։ Խնդրում եմ տրամադրել կատարված ստուգաչափումները հավաստող փաստաթղտերը։

Հարցմանը ի գիտություն գրել եմ նաև տեղեկատվությունը չտրամադրելու հետևանքները և տրամադրելու կարգը։

Փետրվարի 27-ին ստացել են հարցումը, սակայն մինչ օրս չեն պատասխանել։ 

Այսօր՝ մարտի 2-ին, մեզ մոտ այցել  են ՀԷՑ-ի գլխամասի և Աշտարակի մասնաճյուղի աշխատակիցները, գլխամասի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ եկել են հաշվիչը տանեն ստուգման, ես հրաժարվել եմ և պահանջել իրավական հիմք, իրենք ինձ բանավոր ասել են, որ ենթակայանի սեփկանատերը բողոքել է՝ ասելով, որ կասկածում է մեր հաշվիչի ճշգրիտ աշխատանքի վրա այդ պատճառով պետք է տանեն։ Ես պնդել եմ, այդ պարագայում թող ենթակայանից սնվող մնացած բոլոր սպառողների և նույն ենթակայանի հաշվիչը միասին տարվի, հակառակ դեպքում դա դիտարկում եմ խտրական և կողմնակալ մոտեցում, նաև նշել, որ Աշտարակի էլ.ցանցի կողմից պաշտոնական պատճառաբանությունը այլ է եղել։

ՀԷՑ-ը աշխատակիցները կազմեցին ինչ-որ արձանագրություն, որտեղ իրենց հիմնավորմամբ առաջնորդվելով ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006թ. Ն358 որոշման գլուխ 6-ի 33-ի Բ կետով և հրահանգել Աշտարակի էլ.ցանցի ավագ ճարտարագետին անջատել էլեկտրականությունը, նաև բանավոր կերպով նշել է, որ սա հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի ցուցումով է։ 

Այս մասին փորձել ենք պարզաբանում ստանալ հանրային ծառայությունները կարագավորող հանձաժողովի Դիմում-բողոքների քննարկման և նիստերի նախապատրաստման բաժնից և Իրավաբանական և դատական սպասարկման բաժին, սակայն ոչ մի կերպ կապ հաստատել չի հաջողվել։ Այնուհետև՝ ժամը 17։20-ի մոտակայքում, զանգահարել ենք նույն հանձնաժողովի նախագահի աշխատանքային հեռախոսահամարին /52 30 42/ ինձ պատասխանել են,որ 1 ժամ առաջ բոլորը դուրս են եկել և ոչ մեկն այժմ չի կարող մեր հարցին պատասխանել։

17։30 զանգահարել ենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության թեժ գիծ և ներկայացրել հիմնախնդիրը։

Մեզ հետ նույն նախարարությունից 17։45-ի մոտակայքում կապ են հաստատել և նշել, որ ՀԷՑ-ի աշխատակիցները հղում են արել  ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թ. Ն358 որոշման գլուխ 6-ի 33-ի Բ կետին  և հրաժարվել են վերականգնել էլ.էներգիան։

Ժամը 19։00-ից կապ եմ հաստատել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գիծ, սկզբում պատճառաբանվում էր, որ աշխատանքային ժամը ավարտվել է, չենք կարող շատ բան անել։ Մանրամասները և փաստերը ներկայացնելու հետո կրկին հետ զանգահարեցին ինձ ասացին,որ ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորմամբ իրենք են ճիշտ և խնդրում են, որ ես գրավոր դիմում և հիմնավորում ներկայացնեմ։

Ուղղարկել եմ 4 էջանոց դիմում և մոտ 6 կից փաստաթղթեր, որոնցով հիմնավորել և ապացուցել եմ իմ կատարած քայլերի իրավական հիմքերը և ՀԷՑ-ի անօրինական քայլերը։ 

Որից հետո կրկին պատասխան եմ ստացել, որ պետք է սպասեմ մինչև երկուշաբթի։

Այս մասին դիմել եմ նաև Վարչապետին ուրբաթ երեկոյան, այսօր զանգահարել եմ ասել են դեռ մակագրված չէ ոչ մեկին:

Այսպիսով, խախտվել են ՀՀ սահմանադրության 29-րդ, 50-րդ 1.,62-ի.1,85.1 և 86.9 հոդվածների մեր իրավունքները և մեզ էլեկտրականություն մատակարարելու պայմանագրային իրավունքները:

Մինչ այս պահը մեր բնակարանը շարունակվում է մնալ առանց էլեկտրամատակարարման ու հույս չունեմ, որ մոտակա 2 օրերին որևէ պետական մարմին կկարողանա խաղտված իրավունքները վերականգնել։

Հարգանքով, ՀՀ քաղաքացի,

Նարեկ Բոցինյան»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter