Բնակարաններ՝ արվեստի գործիչներին
Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Նորայր Մեհրաբյանին և Գևորգ Հակոբյանին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ Ամանորի նախաշեմին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀՀ ժողովրդական արտիստ «Բարեկամություն» համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանին և Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գևորգ Հակոբյանին։
Շնորհավորելով արվետագետներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել և կարևորել նրանց ձգտումները և գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու նրանց գործում։
«Մենք կարևորում ենք ձեր վաստակը հայ մշակույթի զարգացման գործում, ինչպես նաև հայանպաստ ու ազգապահպան գործունեությունը սփյուռքում»,– նշել է Տարոն Մարգարյանը՝ մաղթելով արվեստագետներին ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։
Նորայր Մեհրաբյանն ու Գևորգ Հակոբյանը շնորհակալություն են հայտնել ամանորյա անկնկալ նվերի և իրենց վաստակը գնահատելու համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել