HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը հանգեցրել է խնդիրների․ ՄԻՊ-ը պահանջներ է առաջադրել առողջապահության նախարարությանը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են Պաշտպանին հասեցագրված բողոքները, մասնագետների կարծիքները, լրատվամիջոցների հրապարակումները, ինչպես նաև Առողջապահության նախարարության հրապարակային պարզաբանումները: Այս մասին տեղեկացնում ՄԻՊ-ը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հստակ գիտակցում է դեղերի բաց թողնման, դրանց շրջանառության ոլորտն իրավական կարգավորման ենթարկելու, արդյունավետ վերահսկողութան մեխանիզմների կարևորությունը բնակչության առողջության պաշտպանության համար:

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ բնակչության շրջանում բավարար իրազեկման աշխատանքներ չեն իրականացվել: Չփարատված են մնում ոլորտի մասնագետների մտահոգություններն այն մասին, որ երկրի առողջապահական համակարգը պատրաստ չէ այս լուծմանը, քանի որ չեն ստեղծվել անհրաժեշտ նախադրյալներ: Հարցն առավելապես տարվում է դրվագային լուծումների ճանապարհով:

Նախարարությունը պետք է հատկապես պարզաբանի մասնագետների մտահոգություններն այն մասին, որ տարվող քաղաքականության հետևանքով անարդարացի ծանրաբեռնվելու են բժիշկները, ինչն էլ ուղղակիորեն ազդելու է բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի վրա:

Մարդու իրավունքների պաշտպանին արդեն իսկ հասցեագրվում են բողոքներ այն մասին, որ հիվանդանոցներն ապահովված չեն բավարար քանակի դեղատոմսերով: Ըստ բողոքների՝ պոլիկլինիկաները հիվանդանոցի հետազոտման արդյունքները հիմք չեն ընդունում դեղատոմս տրամադրելու համար՝ պահանջելով նույն հետազոտությունն անցնել նաև պոլիկլինիկայում:

Առողջապահության նախարարության նման գործելաոճը հանգեցրել է հանրության շրջանում շփոթության և մտահոգությունների՝ մասնագետների շրջանում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ դեղերը դեղատոմսով բաց թողնման հարցի առնչությամբ:

Նախարարությանն առաջադրվել են հարցեր՝ կապված մասնագետների մտահոգությունների հետ, ինչպես նաև պահանջներ՝ կապված հանրային իրազեկման աշխատանքների հետ:

Մեկնաբանություններ (1)

Արամ
Առողջապահության նախարարությունը իր քաղաքականությամբ պատուհաս է դառել հասարակության համար: Փոխանակ մտածեն հետո որոշում կայացնեն, որոշում կայցնելուց հետո են սկսում մտածել այն էլ հասարակության ճնշման տակ:Այդ քաղաքականության արդյունքում է որ քաղցկեղով հիվանդ մարդկանց բուժմանը նպաստելու փոխարեն, անհրաժեշտ դեղերը մեր երկրում վաճառվում է 5 անգամ թանկ գներով, և այդպիսի քաղաքականության պատճառով էլ հիվանդները սկզբում կորցնում են իրենց ունեցվածքը, հետո ստիպված հաշտվում մահի հետ:Չգիտեմ ինչքան պետք է հանդուրժենք այս հանցագործներին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter