HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դեղատոմսով դեղերը վաճառելու որոշման նախագիծը մասնակի կասեցվեց

Կառավարությունն այսօրվա նիստին առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանի առաջարկով՝ որոշեց մասնակի կասեցնել հակավարակային միջոցները, այդ թվում` հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը դեղատոմսով վաճառելու որոշումը։ Այսինքն՝ դեղատոմոսով վաճառվող 3500 դեղերի դուրսգրումը կիրականացվի փուլ առ փուլ՝ աստիճանական անցման ժամանակացույցով։

Փոխնախարարի փոխանցմամբ՝ հոգեմետ և հակաբիոտիկ դեղերը դեղատոմոսով կվաճառվեն մարտի 1-ից, իսկ հուլիսի 1-ից պարտադիր դեղատոմսի առկայությամբ կվաճառվեն բոլոր ներարկվող դեղերը, իսկ արդեն հոկտեմբերի 1-ից դեղատոմսով կիրացվի կառավարության հաստատած 3 500 անուն դեղերը։

Վարչապետը փոխնախարարին զգուշացրեց. «Պարոն Մարգարյան, խնդրում եմ՝ ուշադիր լինեք, ինֆորմացիա կա, որ արդեն էդ դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են, և դրա համար լրացուցիչ վճար կա։ Շատ ուշադի՛ր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա դա»։

Նախարարությունը կառավարություն ներկայացրած որոշման նախագծում նշել է, որ որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ է դարձել, որ բոլոր դեղատոմսային դեղերի համար դեղատոմսով գնելու կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի նախարարությունը որոշել է մշակել աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը:

Նախարարությունն առաջարկում է դեղատոմսային դեղերի դուրսգրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի մեղմ անցում, ինչի արդյունքում կնվազեցվի բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter