
253 միլիոն դրամ՝ չինական դպրոց կառուցող ընկերության հարկային պարտավորությունների մարման նպատակով
Կառավարությունը կրթության և գիտության նախարարությանը կհատկացնի 253 միլիոն դրամ՝ Հայաստանում չինական դպրոցի կառուցման գլխավոր կապալառու հանդիսացող «ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ԳՐՈՒՓ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի հարկային պարտավորությունների մարման նպատակով:
Գումարը նախարարությանը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդից։ Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, 253 միլիոն դրամի հատկացումը հնարավորություն կստեղծվի մաքսային մարմինների կողմից գանձվող և Հայաստանի տարածքում մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ը և մաքսավճարները նախարարության կողմից «ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ԳՐՈՒՓ» ընկերության փոխարեն վճարելու, քանի որ հարկերից ազատման օրենքի բացակայության պայմաններում այս մեխանիզմը չինական կողմի միակ ընդունելի տարբերակն է եղել։
Մեկնաբանել