
10 միլիոն դրամ՝ «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի պատրաստման համար
«Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի հրատարակման աշխատանքների իրականացման նպատակով «Գիտությունների ազգային ակադեմիայի հայկական հանրագիտարան հրատարակչություն» ՊՈԱԿ-ին կառավարությունը 10 միլիոն դրամ նվիրաբերեց։ Կառավարությանը գումարի տրամադրման համար դիմել էր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Գումարը ՊՈԱԿ-ին հատկացվելու է գործադիրի պահուստային ֆոնդից։
Ինչպես նշված է նախարարի՝ կառավարություն ներկայացրած որոշման նախագծում, 2017 թվականից «Գիտությունների ազգային ակադեմիայի հայկական հանրագիտարան հրատարակչություն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի պատրաստումը: Հանրագիտարանի հրատարակման համար կազմակերպության ֆինանսական միջոցները բավարար չեն եղել, քանի որ անհրաժեշտ է եղել համապատասխան հեղինակների և լրացուցիչ մասնագետ խմբագիրների ներգրավում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կառավարության ֆինանսական օգնությունը։
Մեկնաբանել