
Հայաստանը պարտվել է ՄԻԵԴ-ում. դիմումատուի 266 հազար եվրոյի պահանջի փոխարեն Հայաստանը կփոխհատուցի 3600 եվրո
Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Պապոյանն ընդդեմ Հայաստանի» գործով պարտվել է։ Վճիռը կայացել է հունվարի 11-ին։
«Պապոյանն ընդդեմ Հայաստանի» գործով փոխհատուցումը տրամադրելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3600 եվրոյին համարժեք դրամ կտրամադրի արդարադատության նախարարությանը։
Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը:
Հունվարի 11-ի վճռի համաձայն` կառավարությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել գումարը։ Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը ապրիլի 11-ն է։
Կառավարություն ներկայացված որոշման նախագծից պարզվում է՝ դիմումատուն պահանջել է 140 000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում 125 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և 996 եվրո՝ որպես ծախսերի հատուցում։ Սակայն ՄԻԵԴ-ը գործի քննության արդյունքում վճռել է դիմումատուին շնորհել 3 600 եվրո ոչ նյութական վնասի դիմաց:
Ստացվում է՝ կառավարությունը այսօրվա նիստին ՄԻԵԴ-ում պարտված գործերի համար փոխհատուցեց 51600 եվրո։
Մեկնաբանել