HY RU EN

Սեդա Ղուկասյան

ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը գրանցվում է Սեդրակ Սարոյանի փոխարեն (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ «Հետք»-ը նկատեց, թե ինչպես է նիստերի դահլիճ շտապող Մուրադ Մուրադյանը նախ գրանցվում Սեդրակ Սարոյանի, ապա` իր փոխարեն։ Հավանաբար պատգամավորը կարծում էր, որ Սարոյանը չի գալու քվեարկության և փորձում էր կանխել վերջինիս բացակայությունը, քանի որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ պատգամավորը կարող է գալ գրանցվել ու չմասնակցել քվեարկությանը, այդ դեպքում նրա չքվեարկելը չի համարվի բացակայություն։ Սակայն նիստի մեկնարկից անմիջապես հետո Սարոյանը եկավ դահլիճ։

Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ պատգամավորը գրանցվում է անձամբ, գրանցումը համազոր է քվեարկությանը, և գրանցմանը պատգամավորի մասնակցությունը հաշվառվում է քվեարկությունների թվում։ Նախորդ նստաշրջանում ևս նկատել էինք, թե ինչպես է Մուրադյանը քվեարկում Սարոյանի փոխարեն։