HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերահսկիչ պալատը ստուգելու է նպաստների և ավանդների տրամադրման գործընթացը

Վերահսկիչ պալատը լայնածավալ ստուգումներ է սկսելու պետական նպաստների հաշվարկման և տրամադրման գործընթացի, ինչպես նաև ՀՀ կառավարության թիվ 352 և 510 որոշումների համապատասխան ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների, ընտանեկան, մինչև երկու տարեկան երեխաների խնամքի և այլ պետական նպաստների հատկացումների օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած համատեղ խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությամբ մասնակցել են Վերահսկիչ պալատի և քաղաքապետարանի աշխատակազմերը, վարչական շրջանների սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների պատասխանատուները:

Իշխան Զաքարյանը նշել է, որ նախագահը խնդիր է դրել ուսումնասիրել նպաստների բնագավառը հանրապետության ողջ տարածքում: Վերահսկիչ պալատը մինչև տարեվերջ վերահսկողություն է բացելու Երևանի քաղաքապետարանի՝ սոցիալական ծառայություն իրականացնող կառույցներում:

2011 թվականին ՎՊ-ն ստուգումներ կիրականացնի նաև Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի սոցիալական ծառայություններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ' քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը և խախտումներն անթույլատրելի են, իսկ սոցիալական ոլորտում՝ առավել ևս: Նա հանձնարարել է առավելագույնս աջակցել ստուգումներին և ուսումնասիրություններին:

Մեկնաբանություններ (1)

Գոհար, զինվորի մայր
Վաղուց էր պետք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter