Կառավարությունը «Դիլիջան» ազգային պարկից 22.5 հա հողատարածք է հատկացրել ՊԵԿ-ի «Ուսումնական կենտրոնին»
Գործադիրը որոշել է Դիլիջան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող «Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով (առանց կառուցապատման) տրամադրել 22,5 հա հողամաս` վարձավճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով։ Հողամասը կից է ՊԵԿ-ին սեփականության իրավունքով պատկանող «Դիլիջանի ստեղծագործական տուն» համալիրին, որը վերածվելու է միջազգային ուսուցողական կենտրոնի։
Հիշեցնենք, որ ազգային պարկից ՊԵԿ-ին հողահատկացում կատարելու որոշման նախագիծը դեկտեմբերի 14-ին հանվել էր կառավարության նիստի օրակարգից բնապահպանների և մամուլի բարձրացրած աղմուկից հետո, այն, սակայն, այսօր կրկին քննարվել և հավանության է արժանացել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել