HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղանակը առաջիկա 5 օրերին

ԱԻՆ ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Հանրապետության տարածքում`

Մարտի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 12-ին` օրվա երկրորդ կեսին, հյուսիսային շրջաններում, 13-14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 13-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ի ցերեկը, 11-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter