HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ:

Քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում ներդրումների խթանմանն ուղղված քաղաքապետարանի դիրքորոշումը`առանձնացնելով քաղաքաշինական ծրագրերի ապակենտրոնացումը և քաղաքի համաչափ զարգացումը:

«Քաղաքապետարանն այսօր բազմաթիվ ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Բակերի բարեկարգումից սկսած մինչև ենթակառուցվածքների զարգացում պահանջում հետևողական աշխատանք: Ես ողջունում եմ համագործակցության ցանկացած առաջարկ, որն ուղղված է քաղաքի բարեկարգմանը»>,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ գործարարներին դիտում է որպես գործընկերների և ակնկալում է համագործակցությունը կառուցել գործընկերային հարաբերությունների հիմքի վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար`գործարարները պատրաստակամություն են հայտնել մոտ ապագայում իրենց կողմից ծրագիր ներկայացնել և համագործակցության եզրեր քննարկել քաղաքի բարեկարգման ու զարգացման ծրագրերի հետ կապված:

Տարոն Մարգարյանն ընդգծել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի դռները բաց են կառուցողական համակգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար:  Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter