Սպասվում է առանց տեղումների եղանակ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 12-ի օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-14-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:
Բոլոր վարորդներին նախարարությունը հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն `Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Լուսանկարը` Գրիշա Բալասանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել