HY RU EN

Գրիշա Բալասանյան

3 ժամում` 12 ընտրող

Այսօր Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում համայնքապետ են ընտրում: Մրցակցություն չկա, գյուղացիները չեն շտապում ներկայանալ ընտրատեղամաս: Թեկնածուն մեկն է` գործող համայնքապետ Էդվարդ Միրզոյանը:  

Մեծամորում գործում է մեկ տեղամաս` թիվ 14/1, որը տեղակայված է մշակույթի տան շենքում: Ընտրական բուն գործընթացը կազմակերպվում է մի փոքր սենյակում: 
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Ղուկասյանը տեղեկացրեց, որ Մեծամորում ընտրելու իրավունք ունի 983 ընտրող: Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընդամենը 12 ընտրող: «Մարդիկ ջերմոցները բացեն, կգան»,- հույս են հայտնում հանձնաժողովի անդամները և շարունակում անեկդոտներով հաղթահարել ձանձրույթը: