HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություն շենգենյան վիզայի համար դիմումների ներկայացման ընթացակարգում

2018թ. ապրիլից Երևանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից (ուշադրություն. հայերեն տարբերակը հասանելի է „Residence Country: Armenia“ և „Visiting Country“ տվյալների ներմուծումից հետո): Այս քայլը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հավաստմամբ, միտված է դիմումների սպասելաժամանակի կրճատմանը:

Ներկայում դեսպանության առցանց գրանցման համակարգում Շենգենյան վիզայի համար 2018թ. ապրիլից սկսած այլևս պայմանավորվածություն ամրագրելու հնարավորություն չկա: Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձում է 20 եվրոյին համարժեք սպասարկման վճար՝ հայկական դրամով: Այսուհետ դեսպանությունը կշարունակի վիզայի դիմումներ ընդունել խիստ սահմանափակ ծավալով: Ազգային վիզաների դիմումների և այլ հյուպատոսական հարցերի հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Դեսպանությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դիմումների ընդունման և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացները միմյանցից անկախ են: Վիզաների դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում են այդ նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից Գերմանիայի դեսպանություն գործուղված աշխատակիցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter