HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրգործ` ոստիկանի կողմից կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք ստանալու առերևույթ հանցագործությունների առթիվ

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:

ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդմամբ` փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանն իրեն ավագ լեյտենանտի սպայական կոչում շնորհելու համար իր ընկերոջ` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազորի բարեկամի միջնորդությամբ վերջինիս տվել է 2.500 ԱՄՆ դոլար: Սակայն ՊՊԾ գնդի հիշյալ ոստիկանը  մինչ օրս կոչում չի ստացել, իսկ գումարը չի վերադարձվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդություն կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ, ուստի Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 313-րդ հոդվածի 1-ին  մասով:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter