HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվել է մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման գործընթացը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ սկսվել է մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման գործընթացը

Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետևյալ անձինք`

1.  մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք,

2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք,

3. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:

Եթե վերոգրյալ սոցիալական խմբերին դասված անձանցից որևէ մեկի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:

Ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր:

Ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ:

Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ` ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուց­ման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակա­յին համամասնություններին համապատասխան:

Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման ծրագիրը 2016 թվականից իրականացվում է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի  և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման համաձայն: 

Մեկնաբանություններ (6)

Մարինե
եթե տվյալ ավանդատուն ամուսնացաց չի բայց իր ունի ժառանգորդ հնարավոր է որ ժանգաորդը ստանա ավանդատուի ավանդի 50 % կամ մի որոշ մասը և ու կարող ենք դիմել այդ հարցով
Վարսենիկ
2014 ԹՎԱԿԱՆԻՆ ես ունեցելեմ ավանդ խնդրումեմ պատասխանել
Շահեն
Ասացեք խնդրեմ օրենքում հստակ չի երևում պահանջը, որ եթե ամուսիններից մեկը մահացած է, մյուսն էլ պետք է լինի նույն թվականի ծնված, քանի որ տարածքային կառույցներում պատճառաբանությունը հենց դա է, դա է պատճառը, որ պարզ չի ընկալվում և մարդիկ ընկնում են քաշքշուկի մեջ, խնդրում ենք հիմնավորել հստակ, որ պարզ լինի:
Մարիաննա
Կխնդրեի ինձ տրամադրել սոցնախարարության էլեկտրոնային հասցեն։
Մարիաննա
Կխնդրեի օգնել եթե ամուսինը 1932թվական է, բայց մահացած, իսկ կինը 1936թվականի ծնված է, հնարավոր է կինը ստանա իր ամուսնոյ ավանդի 50% ի չափի գումարը։ Վանաձորի սոցապում մեզ ասում են, որ կինը ևս պիտի 1932թիվ լինի։ Նշեմ նաև, որ միայնակ թոշակառու է , չունի ոչ մի երեխա։ Տղան անհայտ կորած է, իսկ աղջիկն էլ մահացել է։
Հեղինե Պիվազյան
Խնդրում եմ գրել որ նախարարությոան, որ բաժին ներկայացնել պահանջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter