HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողական բարեգործական ակցիա «Հայ Ձմեռ պապ-2012»

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, «Հետք», «Առավոտ», «168 ժամ», «ՄեդիաԼաբ» և «ArmRegions» առցանց պարբերականները ներկայացնում են «Հայ Ձմեռ պապ-2012» լրագրողական-բարեգործական թողարկումը:

Առաջարկում ենք կարդալ Հայաստանի տարբեր շրջաններում և ԼՂՀ-ում բնակվող մի քանի ընտանիքի պատմություն և դիտել դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերը: Մեր հարևանությամբ ապրող այս մարդիկ զուրկ են կենցաղի նվազագույն պայմաններից, չունեն աշխատանք և հավատ ապագայի հանդեպ: Ամանորը նրանց համար ոչ թե ուրախության տոն է, այլ մի լրացուցիչ բեռ առօրյա հոգսերի շարքում:

Առանձին-առանձին մեր լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում սոցիալական թեմաների, բայց սա լրագրողական բարեգործական ցանցի առաջին թողարկումն է: Միավորելով մեդիա հնարավորությունները' մենք ակնկալում ենք ձեր մասնակցությունը' օգնելու մեր հայրենակիցներին դուրս գալ սոցիալական փակուղուց: Հարգանք, համագործակցություն, կամավորական աշխատանք. սա է «ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ – 2012»-ի առաջարկը:

Ներկայացված ընտանիքների համար ամանորյա հրաշք կդառնան ձեր այցելությունները: Ձեր օժանդակությունը կարող եք բերել նաև' գումար փոխանցելով հետևյալ հաշվի համարի վրա. http://haysanta.am/hy/nviratvutyun

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կայքում կարող եք գտնել համատեղ աշխատանքով սոցիալական խնդիրները լուծելու որոշ օրինակներ.
http://haysanta.am/hy/articles , ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ բաժինը: Մաղթում ենք, որ 2012-ը դառնա արժանապատիվ աշխատանքի, սոցիալական հույսի և առողջության տարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter