Այրվել են տնակներ. կան զոհեր
Նախօրեին՝ ժամը 08.51-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի գերեզմանատան մոտ վագոն-տնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Հուշարձան» ՍՊԸ-ին պատկանող երկու վագոն-տնակ: Քիչ անց օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, մարվել` 09:53-ին: Ամբողջությամբ այրվել է երկու վագոն-տնակ` գույքով և տնտեսական իրերով: Տնակներից մեկում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի:
Իսկ ժամը 10:45-ին նախարարությունը Կոտայքի մարզից տեղեկություն է ստացել, որ Նոր Գեղի համայնքում տնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է նախկին ֆերմանների պահակատունը:
«Ամբողջությամբ այրվել է պահակատունն իր գույքով: Պահակատնում հայտնաբերվել է 1966 թ. ծնված Օլեգ Գասպարյանի այրված դին»,- հայտնում է Արտակարգ ալիք լրատվական ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել