HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձեռքերը կապած՝ ջրանցքում

Երեկ գիշերը՝ ժամը 22:53-ին շտապօգնության ծառայությունից արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Էջմիածնի հին խճուղուն հարակից ջրանցքում մարդ է խեղդվում և անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում Երևանի բնակիչ, 1983 թ. ծնված Արշակ Ավետիսյանը հայտնվել է ջրանցքում` ձեռքերը կապած վիճակում: 

«Մինչ փրկարարների ժամանումը, նրան տեղի ուժերով ջրից դուրս են բերել ու հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է»,- հաղորդում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter