
Ի հավելումն նվազ փոխհատուցման
Պետական բյուջեից 260 հազարական դրամ փոխահատուցում էր տրամադրվել հոկտեմբերի 2-ին Այրում քաղաքի մոտ, միջպետական ճանապարհի սողանքից տուժած ավտոմեքենաների տերերին: Նման փոխհատուցումը համարժեք չէ, քանի որ հողի եւ քարի հսկա զանգվածի տակ ճզմված, անպիտան դարձած որոշ մեքենաներ նախկինում 6-7 հազար դոլար գին ունեին:
Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանն իր հերթին օգնություն է ցուցաբերել սողանքից տուժած մեքենաների տերերին: Իսկ Նոյեմբերյանի քաղաքապետարանում Տավուշի մարզում «Գրանդ հոլդինգի» ներկայացուցիչ, «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադեւոսյանը պատգամավոր Մ. Վարդանյանի անունից Նոյեմբերյանի տարածաշրջանի 10 բնակիչների հանձնեց 240 հազարական, երկու հոգու` 100 հազարական դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել