
Ավելի քան 14 միլիոն դրամ՝ ուշուի և քունգֆուի Եվրոպայի գավաթի անցկացման համար
Կառավարության պահուստային ֆոնդից սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ավելի քան 14 միլիոն դրամ հատկացվեց՝ սեպտեմբերի 10-17-ը Երևանում կայանալիք ուշուի և քունգֆուի 3-րդ Եվրոպայի գավաթի անցկացման համար։
Հայաստանի ուշուի ֆեդերացիայի կողմից ներկայացված հաշվարկներով՝ Եվրոպայի գավաթի անցկացման ծախսերը կազմում են 135 միլիոն դրամ, որից պետական աջակցությունից ակնկալվող գումարը կազմում է 14 միլիոն դրամ:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության փոխանցմամբ՝ ուշու մարզաձևը ներառված է Միջազգային օլիմպիական կոմիտեի օրակարգում՝ օլիմպիական մարզաձև ճանաչվելու համար։ Եվրոպական գավաթի անցկացումը նպատակ ունի մասսայականացնել ուշուն Հայաստանում և տարածաշրջանում, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի հեղինակությունը Եվրոպայում՝ որպես բարձրակարգ առաջնություններ բարձր մակարդակով անցկացնելու կարողունակ պետություն:
Մեկնաբանել