
Կառավարությունը 203 միլիոն դրամ սուբսիդիա հատկացրեց առողջապահության նախարարությանը
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները փոխհատուցելու նպատակով առողջապահության նախարարությանը հատկացվեց 203 միլոին դրամ։ Կառավարությունը նման որոշում կայացրեց այսօրվա հերթական նիստին և գումարը կփոխանցի իր պահուստային ֆոնդից։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները մասնակի կամ ամբողջությամբ կսուբսիադավորվեն: Սուբսիդավորում կկատարվի հետևյալ համամասնություններով՝
-
Երևան քաղաքի 100 մլն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50%,
-
Երևանի քաղաքի 100 մլն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցներին` 70%,
-
սահմանամերձ և սահմանապահ հիվանդանոցներին, Երևանի և մարզային պոլիկլինիկակներին և գյուղական ամբուլատորիաներին` 100%:
Նախարարությունը գործադիր բերված որոշման նախագծում նշել էր, որ 2018թ-ին այս ծառայության համար նախատեսված սուբսիդավորման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 487 միլիոն դրամ, սակայն առաջին 5 ամիսների համար անհրաժեշտ գումարը 203 միլիոն դրամ է։
Մեկնաբանել