HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարվել է մրցույթ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար

Կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ Երևանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում և առնվազն 3 տարվա ղեկավար աշխատանքի փորձ:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է ներկայացնել մայիսի 11-ից մինչև հունիսի 11-ը' ժամը 10-ից 13-ը ԿԳՆ անձնակազմի կառավարման վարչություն:

ԿԳՆ-ն հայտնում է, որ մրցույթը տեղի կունենա հունիսի 21-ին Երևանի պետական համալսարանում:

Լուսանկարը` ysu.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter