Հրավիրում են Հանրապետության հրապարակ
Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31–ին, ժամ 22։30–ից բոլոր երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու տոնական համերգային ծրագրին և միասին դիմավորելու Ամանորը։
Միջոցառումը կմեկնարկի տոնական եռաչափ գրաֆիկական շոու ծրագրով և կշարունակվի հանրապետության լավագույն երգիչ երգչուհիների ու համույթների ելույթներով։
Իսկ ուղիղ կեսգիշերին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական հրավառությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել