Սերժ Սարգսյանն այցելել է Կենտրոնական բանկ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կենտրոնական բանկ և մասնակցել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ բանկում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է բանկի աշխատակիցներին գալիք տոների կապացությամբ և մաղթել հաջողություններ:
Կենտրոնական բանկում նախագահը ծանոթացել է նաև բանկի այցելուների կենտրոնի հնարավորություններին ու ծրագրերին: Այն ստեղծվել է ՀՀ ԿԲ-ի գործունեությանը և դերին վերաբերող հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել