
Կամրջից նետվել փորձող քաղաքացին հանդիպել է Երեւանի ոստիկանապետին
Այսօր առավոտյան «Հաղթանակ» կամրջից նետվել փորձող քաղաքացին հեռախոսազրույց է ունեցել Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ, այնուհետ, երբ ոստիկաններն ու արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանները կարողացել են նրան արգելապատնեշից հետ կանչել, քաղաքացին ոստիկանությունում Մարտիրոսյանի հետ առանձնազրույց է ունեցել: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից:
Ոստիկանությունից դեպքի և առանձնազրույցի վերաբերյալ այլ տեղեկատվություն չփոխանցեցին: Հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, և հետաքննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները:
Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը առավոտյան հաղորդագրություն էր տարածել' հայտնելով, որ 08:41-ին ահազանգ են ստացել, թե քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:
Լուսանկարը` «Հայկական ժամանակ»-ի տեսանյութից
Մեկնաբանել