Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածում տեղ - տեղ մերկասառույց է:
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ մեքենաների համար դժվարանցանելի է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել