HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը տոների առթիվ

Սիրելի' հայրենակիցներ, սիրելի' երևանցիներ, մայրաքաղաքի սիրելի' հյուրեր.

Նոր տարին ամենաընտանեկան, ամենագեղեցիկ և ամենաբարի տոնն է բոլորիս համար: Տոն, որին սպասում ենք սիրով ու ջերմությամբ:

Մեզանից յուրաքանչյուրը միշտ էլ լավ ու բարի ակնկալիքներով է դիմավորում Նոր տարին, նոր հույսերով ու սպասումներով: Իմ կարծիքով ճիշտ սա է Նոր տարվա հրաշքի գաղտնիքը, և տա Աստված, որ բոլոր ընտանիքներում իրականանան նվիրական երազանքներն ու ցանկությունները:

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և գալիք Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ցանկանում եմ, որ նոր տարին երջանկության, սիրո ու համերաշխության նոր լիցքեր բերի բոլոր ընտանիքներին, որ ետևում մնան դժվարություններն ու ամենօրյա հոգսերը, ու սեփական ուժերի հանդեպ վստահության զգացումով նոր գործեր ձեռնարկենք և ուրախանանք մեր հաջողություններով:

Երևանը մեր բոլորի տունն է ու մեր մեծ ընտանիքը, համայն հայության հպարտությունը: Սատար լինենք մեկս մյուսին և միասնական ջանքերով զարգացնենք մեր սիրելի քաղաքն ու մեր երկիրը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություն աշխատանքում, խաղաղություն և բարեկեցություն ընտանիքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter