HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԱՀ առողջապահության նախարարներն այսօր Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Համաձայն դրա՝ 2018-2019 թվականներին նորածինների  ֆենիլկետոնուրիա հիվանդության վաղ հայտնաբերման սկրինինգի իրականացման ծախսերն իր վրա է վերցնում ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը: 2020 թվականից այդ ծախսերը կհոգա Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բյուջեի հաշվին:

Նշենք, որ անցած տարվա ապրիլին  նույնատիպ հուշագիր է ստորագրվել նորածնային մեկ այլ սկրինինգի` բնածին հիպոթերիոզի վաղ հայտնաբերման և բուժման համար։

Լևոն Ալթունյանը բժիշկներին ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և արդյունքները։ Նախարարն անդրադարձել է նաև Արցախում էլեկտրոնային առողջապահության ներդրմանը։ Նա փաստել է, որ 2017 թվականի մայիսից պետական պատվերի, ինչպես նաև սոցփաթեթի շահառուներին մատուցված ծառայությունների վճարումը բժշկական հաստատություններին կատարվում է համակարգում գրանցվող տվյալների հիման վրա, ինչի արդյունքում կրճատվել են ամսական վճարումների ժամկետները։

Ներկայացնելով համակարգի ընձեռած հնարավորությունները` ՀՀ առողջապահության նախարարն ընդգծել է, որ  Էլեկտրոնային առողջապահությունը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում և Արցախում կնպաստի առողջապահական ոլորտի զարգացմանը` ապահովելով ծառայությունների որակը, հասանելիությունն  ու  արդյունավետությունը:

Լևոն Ալթունյանը նաև պարզաբանել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման համար,  պատասխանել արցախցի բժիշկների հարցերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter