HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր:

Նախագահին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հանրապետության ղեկավարը հետևել է պաշտպանական հենակետերում մարտական հերթապահության կազմակերպմանը, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Ձեր կատարած գործն ամենակարևորն է մեր երկրի համար: Ամենակարևորը, որովհետև եթե դուք այստեղ ամուր չլինեք, վստահ չլինեք, մեր ժողովուրդն իրեն վստահ չի զգա, իսկ ձեր ամրությունը, ձեր ինքնավստահությունը փոխանցվում է այստեղից՝ այս սահմանից, որովհետև այստեղից է սկսվում մեր երկիրը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

 Հանրապետության ղեկավարը նշել է, որ հայ զինվորը զսպաշապիկ է սահմանից այն կողմ կանգնած մարդկանց համար, որովհետև այնտեղ գիտեն, թե հայոց բանակի զինվորն ինչի է ունակ: Նախագահի խոսքով, հայ զինվորով հպարտանում են ոչ միայն իր ծնողները, այլև բոլորը՝ երեխաներից, երիտասարդներից սկսած մինչև մեծահասակներ: Ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ զինվորներ Նախագահի կողմից ստացել են նվերներ:

Հանրապետության ղեկավարը նաև հանդիպել է սահմանամերձ Ոսկեպար և Կիրանց գյուղերի բնակիչների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը զրուցել է բնակիչներին հուզող հարցերի շուրջ, հետաքրքրվել սահմանամերձ բնակավայրերի խնդիրներով և տվել համապատասխան հանձնարարականներ: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանություններ (3)

Karen
http://www.youtube.com/watch?v=13L_t3f8XJo moranalov vor paituny karox e qaxaqaciakan linel minchev yntrutiunnery
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ ԻՆՉՈՒ և ԻՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ է եկեղեցու ներկայացուցիչը երկրի նախագահին իր ՊԱՇՏՈՆԱԿԱՆ այցի ժամանակ ուղեկցում? Նաև Հայաստանում պետությունն ու եկեղեցին իրարից սահմանադրորեն ԱՆՋԱՏ են,իսկ բանակը ՊԵՏԱԿԱՆ օրգան է:................... ՀԳ. Հայոց բանակի քանի զորամասում կա ՄԵՐ ՎԱՀԱԳՆ Աստծո արձանը/պատկերը? 301 թվից դեռ խավարված աչքեր?
Aram
It is true, often,we do expect miracles from our leaders. However, why not credit as well as blame the president for most ills in a country like ours (Hayastan) where so much can be changed by(only) the president's whim and order. So, Mr. Sarksyan put your action where your promises are.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter