HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Ձորագետ ավանի մերձակայքում

Այսօր' երեկոյան ժամը 20:00-ից, Լոռու մարզի Ձորագետ ավանի մերձակայքում, Ձորագէսին հարող լեռնալանջերին մեծ հրդեհ է բռնկվել: Հրդեհը արագորեն տարածվում է: Այն կարող է այրել տարածքով անցնող էլեկտրալարերը:
Հրդեհվող տարածքը ավտոմեքենաների համար անմատչելի է, ինչի պատճառով այն այս պահին մարելը գրեթե անհնարին է:
Ժամը 20-ի սահմաններում Նոր տարվա տոնակատարությամբ զբաղված Ձորագետ ավանի բնակիչներն առանձնապես ուշադրություն չէին դարձնում հրդեհի վրա: Հրդեհի վայրում չկային նաև հրշեջ ծառայության աշխատակիցներ, հավանաբար նրանք նույնպես զբաղված են ամանորյան տոնակատարությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter