HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր ձերբակալվածներ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ ծառայության քննիչի որոշմամբ ևս երկու անձ է ձերբակալվել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով (ՀԿԳ) ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Շ. Ն.-ն իր որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու նպատակով միջնորդ անձի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք է տվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչին: Դրա դիմաց վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է զորակոչիկի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն, ինչի արդյունքում  Շ. Ն.-ի որդին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ զինապարտ Է. Մ.-ն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, առանձնապես խոշոր չափերով կաշառքի դիմաց նույն քննիչի օգնությամբ ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և տարկետում ստացել:

Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Շ. Ն.-ն և Է. Մ.-ն ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով:

Վերը նշված առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter