HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Տվեր ուղղությամբ մեկնող ավտոբուսի վթարից զոհվածների և վիրավորվածների անունները

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Երևան-Տվեր ուղղությամբ մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների և տուժածների անունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանի մոտակայքում իրար են բախվել Երևան-Տվեր երթուղին սպասարկող «Mercedes» մակնիշի ավտոբուսն ու բեռնատարը:

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ տեղում մահացել են ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը՝ 1961 թ. ծնված Ն. Սիոնին:

1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանը և 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը հոսպիտալացվել են Պավլովսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ Դ. Սարդարյանի, Մ. Հայրապետյանի, Տ. Բաբախանյանի և Ե. Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Լուսանկարը՝ Sputnik-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter