
Առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի համերգի կազմակերպումը 421 միլիոն դրամ կարժենա
Հանրապետության հրապարակում Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված մեծ համերգի կազմակերպումը կիրականացնի «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը։
Կառավարությունն իրեն հատկացված գումարից 421 միլիոն դրամ կնվիրաբերի ընկերությանը՝ համերգի կազմակերպման համար։ Ստացվում է՝ մեկ համերգի համար պետական բյուջեից ծախսվելու է ավելի քան 877 հազար դոլար։
Նման որոշման նախագիծ կառավարությունն ընդունեց այսօրվա նիստին՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի առաջարկով։
Գործադիր ներկայացված որոշման նախագում նշված է, որ հաշվի առնելով նախատեսվող միջոցառումների ծավալները և դրանց կազմակերպման համար նախատեսված ժամանակի սղությունը՝ կառավարությունը ընկերությանը հատկացնում է այդ դրամաշնորհը` առանց մրցույթի անցկացման։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել