
Ոստիկանությունն Արցախին լուսացույցային երկու օբյեկտ նվիրաբերեց
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պետական սեփականություն հանդիսացող լուսացույցային օբյեկտներ նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Ստեփանակերտ քաղաքի երթևեկության կարգավորման նպատակով: Արցախին նվիրաբերվում է մոտ 9 միլիոն դրամ արժեքով լուսացույցային 2 օբյեկտ։
Փետրվարի 1-ին ոստիկանապետի որոշմամբ «Լուսանշան» ՊՈԱԿ-ը լուծարվել էր, և վերջինիս գույքը՝ ճանապարհային նշանները, լուսացույցային օբյեկտները, շարժական գույքը ամրացվել էր ոստիկանությանը։
Ինչպես նշվում է գործադիր բերված որոշման նախագածում՝ 2017 թվականի նոյեմբերին «Լուսանշան» ՊՈԱԿ-ը Ստեփանակերտի Կամոյի-Դավիթ Բեկ և Թումանյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում կառուցել է լուսացույցային օբյեկտներ, որոնք ներկայումս հաշվառված են ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, սակայն լուսացույցային օբյեկտների սպասարկումը պատշաճ կարգով իրականացնելու համար նպատակահարմար է դրանք փոխանցել Արցախի Հանրապետությանը:
Մեկնաբանել