
ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ կգումարի
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկով մարտի 23-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց նախարարի ներկայացրած որոշման այս նախագիծը։
Նիստին կքննարկվի տասնյակ օրենքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը։ Օրակարգում ներառված են նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին», «Հանրաքվեի մասին», «Պետական տուրքի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Օտարերկրացիների մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել