
Հայաստանը և Իսրայելը կխուսափեն կրկնակի հարկումից
Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու որոշումը։ Այն ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Այս պահի դրությամբ արդեն 46 երկրի հետ ունենք ստորագրված, վավերացված, ուժի մեջ մտած նախագիծ, վերջերս ստորագրեցինք նաև Դանիայի հետ: Ընթացիկ տարում մոտ երեք երկրների հետ ունենք գրեթե ավարտված ընթացակարգեր, իսկ մինչև տարվա վերջ երևի թե ևս չորս երկրների հետ կավարտենք բանակցությունները և կպատրաստենք ստորագրության»,- ասաց նախարարը:
Ըստ այս որոշման՝ նախատեսվում է վավերացնել 2017թ. հուլիսի 25-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կառավարությունների միջև կնքված եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան:
Մեկնաբանել