HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեռական բռնության ենթարկված գյումրեցի աղջնակը ապրում է ծայրահեղ աղքատ ընտանիքում

2010թ. դեկտեմբերի 4-ին Գյումրիում տեղի ունեցած մանկապղծության դեպքի մասին լուրը ներկայացնելիս մենք մասնավորապես նշել էինք, որ, անշուշտ, կատարվել է ցավալի դեպք, սակայն մեզ ոչ պակաս հետաքրքրում է այն, թե արդյո՞ք այս երեխան Գյումրիում տիրող համատարած աղքատության և երեխաների հանդեպ անուշադրության հերթական զոհը չէ: Արդյո՞ք այդ դեպքը տեղի կունենար, եթե գիշերօթիկ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժները, երեխայի ծնողներն ու հարևանները, ինչպես նաև մարզային ու տեղական իշխանություններն ու համապատասխան կազմակերպություններն անհրաժեշտ ուշադրություն և գործունեություն ծավալած լինեին սոցիալապես անապահով երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերը կանխարգելու ուղղությամբ: Ինչպես նաև խոստացել էինք, որ «Շիրակ կենտրոնը կրկին անդրադառնալու և փորձելու է վերոհիշյալ հարցերից գոնե մի քանիսի պատասխանները գտնել` այդ մասին իրազեկելով հանրությանը:

Այսօր մենք այցելեցինք Գյումրու կենտրոնական մասում գտնվող այն տնակային փոքրիկ ավանը, որտեղ մի կիսախարխույլ, անլույս և խոնավ, բառիս բուն իմաստով, խրճիթում բնակվում է սեռական բռնության ենթարկված տասնամյա աղջնակի ընտանիքին: Անշուշտ մենք դատարկաձեռն չէինք...
Մենք զրուցեցինք ինչպես երեխայի ծնողների, այնպես էլ հարևանների հետ: Այս բազմանդամ ընտանիքը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ: Հայրը ծանր հիվանդ է և երկար ժամանակ է ինչ գամված է անկողնուն:

Վառելիքը հիմնականում փլված շենքերի տարածքներից հայթայթում են մայրը և բռնության ենթարկված աղջնակը: Նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է: Ընտանիքում 5 երեխա են, իսկ ամենափոքրը երկու ամիս առաջ է մահացել վեց ամսեկան հասակում:

Մենք այդ չարաբաստիկ դեպքի մասին նրանց հարևաններից որոշ մանրամասներ պարզեցինք: Մանկապիղծը Գյումրու կենտրոնական մասում գտնվող կիսակառուց մի շինության տարածքում, երեխայի բերանը և ձեռքերը կապկպած վիճակում էր բռնաբարել, հավանաբար այդ պատճառով երեխան չի գիտակցում իր հետ կատարվածը և կարծում է, թե իրեն պարզապես ծեծի են ենթարկել: 

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, հասկանալի պատճառներով, մի փոքր ծածկված են դեմքերը, ինչպես նաև նշված չեն կացարանի հասցեն և այլ տվյալներ, որոնք բնականաբար առկա են մեզ մոտ:

 

«Շիրակ կենտրոն»

Մեկնաբանություններ (2)

Hay_Axchik
Mi xosqov es es anteranocy el chem mtni u comment el chem gri, Tapakner... Inchi cheq gracners hraparakum, vor cer AS ishxanavornern el tesnen , kardan u imanan te Joxovurdy vonca anicum irenc???? Vaxenum eq, te ishxanavornerin eq carajum??? Mi xosqov NERV chunem cer nman hognacneri vra pchacnem.... Lav carajeq!!!!!!!!!!
Hay_Axchik
Vaj Astvac im :((((((((((((((

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter