Հրդեհ բնակարանում. հայտնաբերվել է տանտիրոջ դիակը
Հունվարի 1-ին` ժամը 08.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեի փողոցի թիվ 65 շենքում բնակարան է այրվում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նույն օրը` ժամը 07.00-ի սահմաններում, նշված շենքի թիվ 30 բնակարանում տաքացուցիչից առաջացած կրակից:
Հրդեհը մարվել է նույն օրը` ժամը 08.15-ին' մեկ մարտական հաշվարկի ուժերով: Հրդեհաշիջման աշխատանքներից հետո հայտնաբերվել է տանտիրոջ' 1930 թ. ծնված Երեմ Վարտանովի դիակը: Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել