Դանակահարողը հայտնաբերվել է
Հունվարի 2-ին` ժամը 07.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1971 թ. ծնված Նարինե Գ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 04.00-ի սահմաններում, Նոր Խարբերդի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, նրան խոհանոցային դանակով հարվածել է 1989 թ. ծնված Հակոբ Թ.-ն, որը նույն օրը` ժամը 16.10-ին, Երևանի Չեխովի փողոցից բերման է ենթարկվել բաժին: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել