HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Կոնդ թաղամասում

Հունվարի 4-ի գիշերը` ժամը 01.10-ի սահմաններում, Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կոնդ թաղամասի բնակիչ Մերուժան Մինասյանը, որը նույն օրը, ժամը 06.00-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
 
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի և Էրեբունու բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 4-ին` ժամը 01-ի սահմաններում, Կոնդ թաղամասում վիճաբանություն է տեղի ունեցել 45-ամյա Մերուժան Մինասյանի, 36-ամյա Ալեքսան Սիմոնյանի, 17-ամյա Հարություն Մկրտչյանի և 20-ամյա Հարություն Թանապուրյանի միջև, որի ժամանակ Հարություն Մկրտչյանը դանակով հարվածել է Ալեքսան Սիմոնյանի ձեռքին և Մերուժան Մինասյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
 
Նույն օրը, ժամը 17.15-ին, Հ. Մկրտչյանը և Հ. Թանապուրյանը հայտնաբերվել և ներկայացվել են բաժին:
Հարություն Մկրտչյանը և Հարություն Թանապուրյանը ձերբակալված են: Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ (1)

***
Harutyun Mkrtchyan@ chi spanel, spanox@ Harutyun tanapurtyann e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter