«Շիրակ» օդանավակայանի տարածքում կայանած ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել
Հունվարի 4-ին` ժամը 09.45-ին, Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանի տարածքում կայանած ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 09.30-ի սահմաններում, «Շիրակ» օդանավակայանի տարածքում կայանած «ԿԱՎԶ» մակնիշի ավտոբուսի սրահում տեղադրված գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ավտոբուսն ամբողջությամբ այրվել է, իսկ վարորդը՝ 1954 թ. ծնված Սամվել Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Միաժամանակ պարզվել է, որ պայթյունի հետևանքով մասամբ վնասվել է նաև հարակից ավտոտնակում կայանած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել