HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություններ՝ Արցախի և ՀՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Մարտի 26-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացել են հերթական խորհրդակցությունները՝ երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցություններին արցախյան կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը և Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաև ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։ 

Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն, կողմերը քննարկել են երկու գերատեսչությունների միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և նախանշել փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Խորհրդակցությունների շրջանակներում Աշոտ Հովակիմյանին ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Արցախի արտգործնախարարը գոհունակությամբ է նշել երկու գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցությունը և կարևորել նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը՝ արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ համաձայնեցված քաղաքականության վարման և համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման տեսանկյունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter